Եղիշե Չարենց

  • Մեծերը Չարենցի մասին
  • Չարենցի կենսագրությունը

Tag Archives: գետի ափ

ՏԱՂ ԱՆՁՆԱԿԱՆ

Posted on April 6, 2013 by Charenc Posted in Բանաստեղծություններ .

Թողած Կարսում, գետի ափին, տունս՝ շինված անտաշ քարով,
Կարսը թողած, Կարսի այգին ու հայրենի երկինքը մով
Եվ Կարինե Քոթանճյանին անգամ չասած մնաս բարով –
Ա՜նց եմ կենում հիմա օտար քաղաքների ճանապարհով:
Անց եմ կենում. շուրջս -մարդիկ, շուրջս դեմքեր հազա՜ր-հազա՜ր.
Շուրջս աշխարհն է աղմկում, մարդկային կյանքն անհավասար. –
Եվ ո՞վ կասի՝ ինչո՞ւ ես դու, – ո՞վ կասի, թե ո՞ւր հասար,
Դեմքերը, ախ, բութ են այնպես՝ կարծես շինված են տապարով:
որշ, տաղտկալի ու խելագար երգ է կարծես այս կյանքը մի.
Ինչ-որ մեկի սրտում բացված վերք է կարծես այս կյանքը մի,
Եվ ո՞ւմ համար, էլ ո՞ւմ համար կարոտակեզ երգե հիմի
Սիրտս՝ լցված տարիների սեղմ արճիճով ու կապարով:
Բայց շուրջս թող որքան կուզե աշխարհը այս խնդա, ցնդի –
Ես -հաշմանդամ ու խելագար ու հավիտյա՜ն վտարանդի՝
Դեպի երկի՜նք պիտի գնամ, դեպի եզերքը Ամենտի –
Իմ բա՜րձր, հին ու աստղային երազների ճանապարհով…
Ու էլ ամե՛ն մեղքի համար սիրտս հիմա ունի ներում.
Պիտի անդարձ ես հեռանամ, պիտի գնամ՝ ա՛չքս է հեռուն.
Թե Կարինե Քոթանճյանին տեսնեք Կարսի փողոցներում –
Ասե՛ք նրան՝ Չարենցն ասավ -մնաս բարո՜վ, մնաս բարո՜վ…
1919

Leave a comment .
Tags: գետի ափ, Եղիշե Չարենց, Կարս, Կարսի փողոց, հաշմանդամ .

Փնտրել

Լավագույններ

  • ԱՆՔՈՒՆ ԳԻՇԵՐԻՆ - 195,574 views
  • ՈՒԹՆՅԱԿՆԵՐ ԱՐԵՎԻՆ 2 - 59,760 views
  • ՏԱՂ ԱՆՁՆԱԿԱՆ - 59,629 views
  • Մեծերը Չարենցի մասին - 56,107 views
  • ՎԱՀԱԳՆ - 41,581 views
  • Լուսմփոփի՜ պես աղջիկ - 39,055 views
  • ԱՄԲՈԽՆԵՐԸ ԽԵԼԱԳԱՐՎԱԾ - 37,088 views
  • ՄԵՐ ԼԵԶՈՒՆ - 28,700 views
  • ՀԵՌԱՑՈՒՄԻ ԽՈՍՔԵՐ - 27,985 views
  • ՍՈՄԱ - 21,778 views
  • Ես սիրում եմ նստել ամեն իրիկուն - 20,189 views
  • ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ - 18,462 views
  • Չարենցի կենսագրությունը - 17,484 views
  • Էլի գարուն կգա - 15,347 views
  • ԿՈՄԻՏԱՍԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ - 13,184 views
  • Երբ էս հին աշխարհը մտա - 12,952 views
  • ԱՆՔՆՈՒԹՅՈՒՆ - 12,614 views
  • ՄԱՀՎԱՆ ՏԵՍԻԼ - 12,262 views
  • Նոր լույս ծագեց աշխարհին։ - 11,624 views
  • ՊԱՏԳԱՄ - 10,808 views
  • ПОЭТ - 10,301 views
  • Աշուղ Սայաթ-Նովի նման… - 9,911 views

Պիտակներ

Charenc Егише Чаренц литература стихи Чаренца Գյոթե Եղիշե Չարենց Եղիշե Չարենցի կենսագրությունը Ես իմ անուշ Հայաստանի Հայաստան Չարենց Չարենցի կանայք Չարենցի սերերը Սայաթ Նովա ամբոխները խելագարված աշխարհ արև բարեկամ գարնան առավոտ գարուն գեղեցիկ բանաստեղծություններ գիշեր դարեր շարունակ երազ երազում եմ երազ տեսա երգ թախիծ թոքախտավոր կին իմաստության գետակ իրիկուն լույս կարմիր նժույգներ կին կյանք հարբել հարդագողի ճանապարհ հիվանդ օրեր հուր ճամփին նարեկացի ոսկի աշուն ութնյակ սիրտ սիրտս վառվեց վերջ չկա

Բաժիններ

  • Բանաստեղծություններ (83)
  • Խոսք Չարենցի մասին (3)
  • կենսագրություն (1)

Pages

  • Մեծերը Չարենցի մասին
  • Չարենցի կենսագրությունը

Archives

  • April 2013
  • March 2013
  • February 2013

Categories

  • Բանաստեղծություններ (83)
  • Խոսք Չարենցի մասին (3)
  • կենսագրություն (1)

WordPress

  • Log in
  • WordPress

CyberChimps WordPress Themes

© Եղիշե Չարենց