Եղիշե Չարենց

  • Մեծերը Չարենցի մասին
  • Չարենցի կենսագրությունը

Tag Archives: երազ

Քույր, գուցե՜ չընկանք

Posted on March 5, 2013 by Charenc Posted in Բանաստեղծություններ .
.

Քույր, գուցե՜ չընկանք…
Գուցե մեկը,- ո՞վ-
Երազել է մեզ
Անլույս գիշերով…
Թվում էր հոգուս,
Թե երկուսս ենք մենք,
Բայց, նայի՛ր, հիմա
Դարձել ենք- երեք…
Երկուսս էլ հիմա
Կանչում ենք նրան-
Փնտրելով կորած
Ուղիները Տան:
Կամուրջներ չկան:
Իսկ գետը- վարար:
-Փնտրելով նրան,
Փնտրում ենք իրար…

Leave a comment .
Tags: երազ, երազում եմ, կամուրջներ չկան .

Աշուղ Սայաթ-Նովի նման…

Posted on February 17, 2013 by Charenc Posted in Բանաստեղծություններ .

Աշուղ Սայաթ-Նովի նման՝ ես երգ ու տաղ պիտի ասեմ,
Երգեմ պիտի գիշեր-ցերեկ – ու սրտի խաղ պիտի ասեմ.
Եվ էն սրտին, որ իր խորքում սիրո երգեր ունի ու սեր –
Ես էն սրտին դրախտային մրգերի բաղ պիտի ասեմ:

Աստղ ու նկար շորեր հագած՝ դեմս ելար երազի պես,
Էշխդ՝ կրակ՝ սիրտս էրեց անհասնելի մուրազի պես,
Անուշ հոտով սիրտս լցրիր – Վարդստանի, Շիրազի պես, –
Ինչ էլ ըլի էշխդ, գոզալ, – երգս ուրախ պիտի ասեմ:

Աշխարհը մե բաղ է, գոզալ, – նստել ես դու բաղի մեջը,
Վարդ ես բացված՝ առավոտվա դրախտային շաղի մեջը,
Ժամ ես դարձել տեսքով քո սուրբ՝ Հավլաբարի թաղի մեջը, –
Սրտիս անուշ արտասուքին երկնային շաղ պիտի ասեմ:

Էնքան ըլի մե-մե անգամ տեսքդ տեսնեմ՝ վարդ ես, գոզալ,
Էն փուչ կյանքում սրտիս տված անմահական զարդ ես, գոզալ, –
Էնպես արա, որ քեզ չասեմ՝ դու էլ ինձ պես մարդ ես, գոզալ, –
Թե լի մնա սիրտս քեզնով՝ ափսոս ու ախ պիտի ասեմ:

Leave a comment .
Tags: աշուղ, Եղիշե Չարենց, երազ, Սայաթ Նովա, վարդ, փուչ կյանք .

Երազ Տեսա

Posted on February 13, 2013 by Charenc Posted in Բանաստեղծություններ .

Երազ տեսա. Սայաթ-Նովեն մոտս եկավ սազը ձեռին.
Հրի նման վառման գինու ոսկեջրած թասը ձեռին,
Նստեց, անուշ տաղեր ասավ, հին քամանչի մասը ձեռին
Էնպես ասավ, ասես ուներ երկնքի ալմասը ձեռին:

ՈՒ էն երգին օրոր-շորոր, ինչպես հուրի, ատլաս ու խաս,
Երազիս մեջ գոզալն եկավ` ինքն էլ վառման քաղցր երազ.
Նազանք արավ, Սայաթ-Նովի սիրտը լցրեց միրգ ու մուրազ,
Կանգնեց-մնաց` դեմքից քաշած ոսկեկարած խասը ձեռին:

Նայե՜ց-նայեց Սայաթ-Նովեն, ամպի նման տխուր մնաց.
Ասավ` Չարե’նց, էս գոզալից սրտիս մի հին մրմուռ մնաց.
Սիրտս վառվեց, մոխիր դարձավ` ինքը կրակ ու հուր մնաց. –
Դո’ւ էլ նրա գովքը արա, որ գա` ոսկե մազը ձեռին:

Էսպես ասավ Սայաթ-Նովեն ու վեր կացավ, որպես գիշեր,
Գնաց նորից տխուր ու լուռ` սիրտը հազար մուրազ ու սեր.
Երազն անցավ – դո’ւ մնացիր, պատկերքը քո մնաց լուսե,
Մեկ էլ իմ խեղճ սիրտը մնաց` Սայաթ-Նովի սազը ձեռին:

Leave a comment .
Tags: երազ, երազ տեսա, Սայաթ Նովա, սիրտս վառվեց .

Փնտրել

Լավագույններ

  • ԱՆՔՈՒՆ ԳԻՇԵՐԻՆ - 208,089 views
  • ՏԱՂ ԱՆՁՆԱԿԱՆ - 73,677 views
  • Մեծերը Չարենցի մասին - 65,589 views
  • ՈՒԹՆՅԱԿՆԵՐ ԱՐԵՎԻՆ 2 - 60,828 views
  • ՎԱՀԱԳՆ - 50,106 views
  • Լուսմփոփի՜ պես աղջիկ - 43,822 views
  • ԱՄԲՈԽՆԵՐԸ ԽԵԼԱԳԱՐՎԱԾ - 42,656 views
  • ՀԵՌԱՑՈՒՄԻ ԽՈՍՔԵՐ - 39,011 views
  • ՄԵՐ ԼԵԶՈՒՆ - 35,364 views
  • Չարենցի կենսագրությունը - 24,033 views
  • ՍՈՄԱ - 23,543 views
  • Ես սիրում եմ նստել ամեն իրիկուն - 21,322 views
  • ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ - 21,125 views
  • Էլի գարուն կգա - 18,032 views
  • Նոր լույս ծագեց աշխարհին։ - 15,898 views
  • ԿՈՄԻՏԱՍԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ - 15,735 views
  • Երբ էս հին աշխարհը մտա - 14,294 views
  • ՄԱՀՎԱՆ ՏԵՍԻԼ - 14,197 views
  • ԱՆՔՆՈՒԹՅՈՒՆ - 13,855 views
  • Ո՞վ կհանդիպի, ո՞վ կբարեւի - 12,618 views
  • ՊԱՏԳԱՄ - 12,477 views
  • ԱՆՎԵՐՆԱԳԻՐ - 12,054 views

Պիտակներ

Charenc Егише Чаренц литература стихи Чаренца Գյոթե Եղիշե Չարենց Եղիշե Չարենցի կենսագրությունը Ես իմ անուշ Հայաստանի Հայաստան Չարենց Չարենցի կանայք Չարենցի սերերը Սայաթ Նովա ամբոխները խելագարված աշխարհ արև բարեկամ գարնան առավոտ գարուն գեղեցիկ բանաստեղծություններ գիշեր դարեր շարունակ երազ երազում եմ երազ տեսա երգ թախիծ թոքախտավոր կին իմաստության գետակ իրիկուն լույս կարմիր նժույգներ կին կյանք հարբել հարդագողի ճանապարհ հիվանդ օրեր հուր ճամփին նարեկացի ոսկի աշուն ութնյակ սիրտ սիրտս վառվեց վերջ չկա

Բաժիններ

  • Բանաստեղծություններ (83)
  • Խոսք Չարենցի մասին (3)
  • կենսագրություն (1)

Pages

  • Մեծերը Չարենցի մասին
  • Չարենցի կենսագրությունը

Archives

  • April 2013
  • March 2013
  • February 2013

Categories

  • Բանաստեղծություններ (83)
  • Խոսք Չարենցի մասին (3)
  • կենսագրություն (1)

WordPress

  • Log in
  • WordPress

CyberChimps WordPress Themes

© Եղիշե Չարենց