Եղիշե Չարենց

  • Մեծերը Չարենցի մասին
  • Չարենցի կենսագրությունը

Tag Archives: Կարս

ՏԱՂ ԱՆՁՆԱԿԱՆ

Posted on April 6, 2013 by Charenc Posted in Բանաստեղծություններ .
.

Թողած Կարսում, գետի ափին, տունս՝ շինված անտաշ քարով,
Կարսը թողած, Կարսի այգին ու հայրենի երկինքը մով
Եվ Կարինե Քոթանճյանին անգամ չասած մնաս բարով –
Ա՜նց եմ կենում հիմա օտար քաղաքների ճանապարհով:
Անց եմ կենում. շուրջս -մարդիկ, շուրջս դեմքեր հազա՜ր-հազա՜ր.
Շուրջս աշխարհն է աղմկում, մարդկային կյանքն անհավասար. –
Եվ ո՞վ կասի՝ ինչո՞ւ ես դու, – ո՞վ կասի, թե ո՞ւր հասար,
Դեմքերը, ախ, բութ են այնպես՝ կարծես շինված են տապարով:
որշ, տաղտկալի ու խելագար երգ է կարծես այս կյանքը մի.
Ինչ-որ մեկի սրտում բացված վերք է կարծես այս կյանքը մի,
Եվ ո՞ւմ համար, էլ ո՞ւմ համար կարոտակեզ երգե հիմի
Սիրտս՝ լցված տարիների սեղմ արճիճով ու կապարով:
Բայց շուրջս թող որքան կուզե աշխարհը այս խնդա, ցնդի –
Ես -հաշմանդամ ու խելագար ու հավիտյա՜ն վտարանդի՝
Դեպի երկի՜նք պիտի գնամ, դեպի եզերքը Ամենտի –
Իմ բա՜րձր, հին ու աստղային երազների ճանապարհով…
Ու էլ ամե՛ն մեղքի համար սիրտս հիմա ունի ներում.
Պիտի անդարձ ես հեռանամ, պիտի գնամ՝ ա՛չքս է հեռուն.
Թե Կարինե Քոթանճյանին տեսնեք Կարսի փողոցներում –
Ասե՛ք նրան՝ Չարենցն ասավ -մնաս բարո՜վ, մնաս բարո՜վ…
1919

Leave a comment .
Tags: գետի ափ, Եղիշե Չարենց, Կարս, Կարսի փողոց, հաշմանդամ .

Փնտրել

Լավագույններ

  • ԱՆՔՈՒՆ ԳԻՇԵՐԻՆ - 188,940 views
  • ՈՒԹՆՅԱԿՆԵՐ ԱՐԵՎԻՆ 2 - 58,764 views
  • ՏԱՂ ԱՆՁՆԱԿԱՆ - 51,399 views
  • Մեծերը Չարենցի մասին - 48,660 views
  • ՎԱՀԱԳՆ - 35,599 views
  • Լուսմփոփի՜ պես աղջիկ - 33,594 views
  • ԱՄԲՈԽՆԵՐԸ ԽԵԼԱԳԱՐՎԱԾ - 30,921 views
  • ՄԵՐ ԼԵԶՈՒՆ - 22,636 views
  • ՀԵՌԱՑՈՒՄԻ ԽՈՍՔԵՐ - 22,113 views
  • ՍՈՄԱ - 20,311 views
  • Ես սիրում եմ նստել ամեն իրիկուն - 19,174 views
  • ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ - 15,107 views
  • Չարենցի կենսագրությունը - 13,669 views
  • Էլի գարուն կգա - 12,792 views
  • ԿՈՄԻՏԱՍԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ - 12,117 views
  • Երբ էս հին աշխարհը մտա - 11,675 views
  • ԱՆՔՆՈՒԹՅՈՒՆ - 11,254 views
  • ՄԱՀՎԱՆ ՏԵՍԻԼ - 10,390 views
  • ПОЭТ - 9,215 views
  • ՊԱՏԳԱՄ - 9,087 views
  • Աշուղ Սայաթ-Նովի նման… - 9,010 views
  • ԿԱՊՈՒՏԱՉՅԱ ՀԱՅՐԵՆԻՔԻՑ - 8,917 views

Պիտակներ

Charenc Егише Чаренц литература стихи Чаренца Գյոթե Եղիշե Չարենց Եղիշե Չարենցի կենսագրությունը Ես իմ անուշ Հայաստանի Հայաստան Չարենց Չարենցի կանայք Չարենցի սերերը Սայաթ Նովա ամբոխները խելագարված աշխարհ արև բարեկամ գարնան առավոտ գարուն գեղեցիկ բանաստեղծություններ գիշեր դարեր շարունակ երազ երազում եմ երազ տեսա երգ թախիծ թոքախտավոր կին իմաստության գետակ իրիկուն լույս կարմիր նժույգներ կին կյանք հարբել հարդագողի ճանապարհ հիվանդ օրեր հուր ճամփին նարեկացի ոսկի աշուն ութնյակ սիրտ սիրտս վառվեց վերջ չկա

Բաժիններ

  • Բանաստեղծություններ (83)
  • Խոսք Չարենցի մասին (3)
  • կենսագրություն (1)

Pages

  • Մեծերը Չարենցի մասին
  • Չարենցի կենսագրությունը

Archives

  • April 2013
  • March 2013
  • February 2013

Categories

  • Բանաստեղծություններ (83)
  • Խոսք Չարենցի մասին (3)
  • կենսագրություն (1)

WordPress

  • Log in
  • WordPress

CyberChimps WordPress Themes

© Եղիշե Չարենց