Եղիշե Չարենց

  • Մեծերը Չարենցի մասին
  • Չարենցի կենսագրությունը

Tag Archives: հարբել

Ես սիրում եմ նստել ամեն իրիկուն

Posted on February 28, 2013 by Charenc Posted in Բանաստեղծություններ .
.

Ես սիրում եմ նստել ամեն իրիկուն
Պատուհանիս առաջ երկա՜ր ու երկա՜ր.
Նայել պահվող ճամփաներին անանուն
ՈՒ երազել խնդություներ արևառ:
Նայել կանաչ հովիտներին՝ արևի
Իրիկնային երանգներով շղարշված,
Խմել լուսե երանգները վերևի՝
Երջանկացած ու հարբած:
Ականջ դնել ցորենների շշուկին
Եվ սպասել, որ շշուկները բուրեն
ՈՒ երգ դառնա երկնասլաց իմ հոգին
ՈՒ երազները մեղմորեն օրորեն:
Ես սիրում եմ նստել մենակ ու անձայն,
Աչքերս հառել հուրհրատող երազին,
Լսել ձայներ, որ զնգացին ու անցան,
Երանգների պես իրիկվա երազի:
Ապրել՝ հարբած երազներով իրիկվա,
Սուզվել անտես՝ աղբյուրների կարկաչում,_
Հարբե՜լ, հարբե՜լ ու մոռանալ արօրյան
Եվ հավատալ, որ հեռվից բախտն է կանչում…

Leave a comment .
Tags: ես սիրում եմ, երազներ, իրիկուն, հարբել .

***

Posted on February 16, 2013 by Charenc Posted in Բանաստեղծություններ .

Կուզեմ հիմի փչե զուռնեն — հարբած ըլիմ մինչև էգուց.
Ամեն մարդու ընկեր ըլիմ — ու բաց ըլիմ մինչև էգուց։

Ֆայտոն նստած՝ անցնեմ քուչով, պատուհանից վրես նայես՝
Էշխդ անքուն սիրտս ընկնի — ու լաց ըլիմ մինչև էգուց։

Խելքս քամուն, հովին տված՝ երթամ ընկնեմ դուքան ու բաղ՝
ընկերների սուփրին1 գինի ու հաց ըլիմ մինչև էգուց։

Երթամ — ուրիշ գոզալների գիրկը դնեմ գլուխս տաք՝
Քո էդ անուշ, ազիզ տեսքով հարբած ըլիմ մինչև էգուց։

Leave a comment .
Tags: ազիզ տեսք, հարբել, ֆայտոն .

Փնտրել

Լավագույններ

  • ԱՆՔՈՒՆ ԳԻՇԵՐԻՆ - 208,085 views
  • ՏԱՂ ԱՆՁՆԱԿԱՆ - 73,677 views
  • Մեծերը Չարենցի մասին - 65,588 views
  • ՈՒԹՆՅԱԿՆԵՐ ԱՐԵՎԻՆ 2 - 60,828 views
  • ՎԱՀԱԳՆ - 50,106 views
  • Լուսմփոփի՜ պես աղջիկ - 43,822 views
  • ԱՄԲՈԽՆԵՐԸ ԽԵԼԱԳԱՐՎԱԾ - 42,656 views
  • ՀԵՌԱՑՈՒՄԻ ԽՈՍՔԵՐ - 39,011 views
  • ՄԵՐ ԼԵԶՈՒՆ - 35,364 views
  • Չարենցի կենսագրությունը - 24,030 views
  • ՍՈՄԱ - 23,543 views
  • Ես սիրում եմ նստել ամեն իրիկուն - 21,322 views
  • ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ - 21,124 views
  • Էլի գարուն կգա - 18,031 views
  • Նոր լույս ծագեց աշխարհին։ - 15,896 views
  • ԿՈՄԻՏԱՍԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ - 15,735 views
  • Երբ էս հին աշխարհը մտա - 14,294 views
  • ՄԱՀՎԱՆ ՏԵՍԻԼ - 14,197 views
  • ԱՆՔՆՈՒԹՅՈՒՆ - 13,855 views
  • Ո՞վ կհանդիպի, ո՞վ կբարեւի - 12,617 views
  • ՊԱՏԳԱՄ - 12,477 views
  • ԱՆՎԵՐՆԱԳԻՐ - 12,054 views

Պիտակներ

Charenc Егише Чаренц литература стихи Чаренца Գյոթե Եղիշե Չարենց Եղիշե Չարենցի կենսագրությունը Ես իմ անուշ Հայաստանի Հայաստան Չարենց Չարենցի կանայք Չարենցի սերերը Սայաթ Նովա ամբոխները խելագարված աշխարհ արև բարեկամ գարնան առավոտ գարուն գեղեցիկ բանաստեղծություններ գիշեր դարեր շարունակ երազ երազում եմ երազ տեսա երգ թախիծ թոքախտավոր կին իմաստության գետակ իրիկուն լույս կարմիր նժույգներ կին կյանք հարբել հարդագողի ճանապարհ հիվանդ օրեր հուր ճամփին նարեկացի ոսկի աշուն ութնյակ սիրտ սիրտս վառվեց վերջ չկա

Բաժիններ

  • Բանաստեղծություններ (83)
  • Խոսք Չարենցի մասին (3)
  • կենսագրություն (1)

Pages

  • Մեծերը Չարենցի մասին
  • Չարենցի կենսագրությունը

Archives

  • April 2013
  • March 2013
  • February 2013

Categories

  • Բանաստեղծություններ (83)
  • Խոսք Չարենցի մասին (3)
  • կենսագրություն (1)

WordPress

  • Log in
  • WordPress

CyberChimps WordPress Themes

© Եղիշե Չարենց