Եղիշե Չարենց

  • Մեծերը Չարենցի մասին
  • Չարենցի կենսագրությունը

Ես իմ անուշ Հայաստանի

Posted on February 13, 2013 by Charenc Posted in Բանաստեղծություններ .
.

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բառն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման
ՈՒ նաիրյան աղջիկների հեզաճկուն պարն եմ սիրում:

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրչիթների անհյուրընկալ պատերը սև
ՈՒ հնամյա քաղաքների հազարամյա քարն եմ սիրում:

ՈՒր էլ լինեմ – չեմ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չեմ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրերը մեր,
Ինչքան էլ սուր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր,
Էլի ես որբ ու արնավառ իմ Հայաստան յարն եմ սիրում:

Իմ կարոտած սրտի համար ոչ մի ուրիչ հեքիաթ չկա,
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա,
Աշխարհ անցիր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա,
Ինչպես անհաս փարքի չամփա` ես իմ Մասիս սարն եմ սիրում:

Tags: արևահամ բառ, Ես իմ անուշ Հայաստանի, կարոտած սիրտ, Մասիս սար, նաիրյան աղջիկներ, նարեկացի, ողբաձայն երգեր, Քուչակ .
« ՊԱՏԳԱՄ
ՄԱՀՎԱՆ ՏԵՍԻԼ »

Leave a comment

Leave a comment Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>

Փնտրել

Լավագույններ

  • ԱՆՔՈՒՆ ԳԻՇԵՐԻՆ - 208,526 views
  • ՏԱՂ ԱՆՁՆԱԿԱՆ - 73,996 views
  • Մեծերը Չարենցի մասին - 65,941 views
  • ՈՒԹՆՅԱԿՆԵՐ ԱՐԵՎԻՆ 2 - 60,889 views
  • ՎԱՀԱԳՆ - 50,327 views
  • Լուսմփոփի՜ պես աղջիկ - 43,986 views
  • ԱՄԲՈԽՆԵՐԸ ԽԵԼԱԳԱՐՎԱԾ - 42,826 views
  • ՀԵՌԱՑՈՒՄԻ ԽՈՍՔԵՐ - 39,230 views
  • ՄԵՐ ԼԵԶՈՒՆ - 35,550 views
  • Չարենցի կենսագրությունը - 24,294 views
  • ՍՈՄԱ - 23,605 views
  • Ես սիրում եմ նստել ամեն իրիկուն - 21,383 views
  • ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ - 21,242 views
  • Էլի գարուն կգա - 18,136 views
  • Նոր լույս ծագեց աշխարհին։ - 15,981 views
  • ԿՈՄԻՏԱՍԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ - 15,873 views
  • Երբ էս հին աշխարհը մտա - 14,365 views
  • ՄԱՀՎԱՆ ՏԵՍԻԼ - 14,273 views
  • ԱՆՔՆՈՒԹՅՈՒՆ - 13,918 views
  • Ո՞վ կհանդիպի, ո՞վ կբարեւի - 12,737 views
  • ՊԱՏԳԱՄ - 12,551 views
  • ԱՆՎԵՐՆԱԳԻՐ - 12,157 views

Պիտակներ

Charenc Егише Чаренц литература стихи Чаренца Գյոթե Եղիշե Չարենց Եղիշե Չարենցի կենսագրությունը Ես իմ անուշ Հայաստանի Հայաստան Չարենց Չարենցի կանայք Չարենցի սերերը Սայաթ Նովա ամբոխները խելագարված աշխարհ արև բարեկամ գարնան առավոտ գարուն գեղեցիկ բանաստեղծություններ գիշեր դարեր շարունակ երազ երազում եմ երազ տեսա երգ թախիծ թոքախտավոր կին իմաստության գետակ իրիկուն լույս կարմիր նժույգներ կին կյանք հարբել հարդագողի ճանապարհ հիվանդ օրեր հուր ճամփին նարեկացի ոսկի աշուն ութնյակ սիրտ սիրտս վառվեց վերջ չկա

Բաժիններ

  • Բանաստեղծություններ (83)
  • Խոսք Չարենցի մասին (3)
  • կենսագրություն (1)

Pages

  • Մեծերը Չարենցի մասին
  • Չարենցի կենսագրությունը

Archives

  • April 2013
  • March 2013
  • February 2013

Categories

  • Բանաստեղծություններ (83)
  • Խոսք Չարենցի մասին (3)
  • կենսագրություն (1)

WordPress

  • Log in
  • WordPress

CyberChimps WordPress Themes

© Եղիշե Չարենց